Վահե Հովհաննիսյանն իր խորհուրդներով օգտակար է լինելու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն է նշանակվել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Zham.am»-ի հետ զրույցում նորանշանակ տնօրենը հակիրճ ներկայացրեց հիմնադրամի առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին. «Առաջիկա երեք ամիսները, որոնք հարաբերական անդորրի ամիսներ են, մեզ համար լինելու են աշխատանքային շրջան. հիմնադրամը վերակազմավորվելու է, կգործարկվի հիմնադրամի էլեկտրոնային կայքը, որը լինելու է դինամիկ եւ տեխնիկապես հագեցած, որը հնարավորություն է ընձեռելու հետևել հիմնադրամի առաջարկներին, աշխատանքների ընթացքին, ծրագրերին և դինամիկ կապ ապահովել շահառուների հետ»։ Տոնոյանը նշեց, որ տարին հոբելյանական է հիմնադրամի համար. լրանում է հիմնադրամի 15 տարին, և դրա հետ կապված՝ ևս բազմաթիվ միջոցառումներ են իրականացվելու, և հիմնադրամի աշխատանքները նպատակաուղղված են լինելու արվեստի, մշակույթի և այլ ոլորտներում նշանակալի ծրագրերի ֆինանսավորման ու տաղանդավոր մարդկանց բացահայտմանը։
Հարցին, թե տեղեկություններ են շրջանառվում, որ հիմնադրամի տնօրենի պաշտոնը նախկինում զբաղեցրել է ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, և այժմ պաշտոնանկ է արվել, Տոնոյանն ասաց. «Միանգամյան չափազանցված է այդ տեղեկությունը. Վահե Հովհաննիսյանը բացառապես հասարակական հիմունքներով է զբաղվել այդ աշխատանքներով, և օրենքի տարրական իմացությունները հուշում են, որ Վահե Հովհաննիսյանը, լինելով ԱԺ պատգամավոր, չէր կարող վճարովի և վարձատրվող աշխատանք կատարել հիմնադրամում։ Բացառապես հասարակական հիմունքներով է Վահե Հովհաննիսյանը համակարգել հիմնադրամի աշխատանքները։ Վահե Հովհաննիսյանը շարունակում է լինել հիմնադրամի մտերիմ, լավագույն բարեկամներից մեկը, և կարծում եմ, որ առաջիկայում ևս Վահե Հովհաննիսյանն իր խորհուրդներով և այդ ոլորտում իր հմտություններով անպայման օգտակար է լինելու հիմնադրամին»։
Վահե Հովհաննիսյանն իր խորհուրդներով օգտակար է լինելու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն է նշանակվել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Zham.am»-ի հետ զրույցում նորանշանակ տնօրենը հակիրճ ներկայացրեց հիմնադրամի առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին. «Առաջիկա երեք ամիսները, որոնք հարաբերական անդորրի ամիսներ են, մեզ համար լինելու են աշխատանքային շրջան. հիմնադրամը վերակազմավորվելու է, կգործարկվի հիմնադրամի էլեկտրոնային կայքը, որը լինելու է դինամիկ եւ տեխնիկապես հագեցած, որը հնարավորություն է ընձեռելու հետևել հիմնադրամի առաջարկներին, աշխատանքների ընթացքին, ծրագրերին և դինամիկ կապ ապահովել շահառուների հետ»։
Տոնոյանը նշեց, որ տարին հոբելյանական է հիմնադրամի համար. լրանում է հիմնադրամի 15 տարին, և դրա հետ կապված՝ ևս բազմաթիվ միջոցառումներ են իրականացվելու, և հիմնադրամի աշխատանքները նպատակաուղղված են լինելու արվեստի, մշակույթի և այլ ոլորտներում նշանակալի ծրագրերի ֆինանսավորման ու տաղանդավոր մարդկանց բացահայտմանը։
Հարցին, թե տեղեկություններ են շրջանառվում, որ հիմնադրամի տնօրենի պաշտոնը նախկինում զբաղեցրել է ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, և այժմ պաշտոնանկ է արվել, Տոնոյանն ասաց. «Միանգամյան չափազանցված է այդ տեղեկությունը. Վահե Հովհաննիսյանը բացառապես հասարակական հիմունքներով է զբաղվել այդ աշխատանքներով, և օրենքի տարրական իմացությունները հուշում են, որ Վահե Հովհաննիսյանը, լինելով ԱԺ պատգամավոր, չէր կարող վճարովի և վարձատրվող աշխատանք կատարել հիմնադրամում։ Բացառապես հասարակական հիմունքներով է Վահե Հովհաննիսյանը համակարգել հիմնադրամի աշխատանքները։ Վահե Հովհաննիսյանը շարունակում է լինել հիմնադրամի մտերիմ, լավագույն բարեկամներից մեկը, և կարծում եմ, որ առաջիկայում ևս Վահե Հովհաննիսյանն իր խորհուրդներով և այդ ոլորտում իր հմտություններով անպայման օգտակար է լինելու հիմնադրամին»։
Աղբյուրը՝ «Zham.am»