Աշխարհ

01.06.2015 20:05


ՌԴ ԱԳՆ–ն օրինաչափ է համարում Ռուսաստանի միջուկային զենքի տեղակայումը Ղրիմում

ՌԴ ԱԳՆ–ն օրինաչափ է համարում Ռուսաստանի միջուկային զենքի տեղակայումը Ղրիմում

Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում լիակատար իրավունք ունի միջուկային սպառազինություն զետեղելու իր տարածքում՝ ներառյալ Ղրիմում։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»–ին ասել է ՌԴ ԱԳՆ–ի սպառազինությունների չտարածման և վերահսկողության բաժնի պետ Միխայիլ Ուլյանովը։

«Ռուսաստանն, անշուշտ, հարկ եղած դեպքում իրավունք ունի տեղակայելու իր միջուկային սպառազինություններն ազգային տարածքի ցանկացած մասում, այդ թվում՝ Ղրիմի թերակղզում»,–ասել է Ուլյանովը։

Բացի այդ, Ուլյանովն ընդգծել է, որ ՌԴ–ին ուղղված՝ հակառակը պնդող հայտարարությունները կարելի է հնչեցնել ԱՄՆ–ի դեմ, որն իր միջուկային սպառազինությունները տեղակայում է Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում և Թուրքիայում։

Ավելի վաղ ՆԱՏՕ–ի գեներալ Հանս–Լոթար Դոմրեզեն՝ ՆԱՏՕ–ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատարը Բրունսումում, հայտարարել էր, որ դաշինքը խստորեն անհանգստացած է ՌԴ–ի կողմից ՆԱՏՕ–ի ուժերի դեմ միջուկային զենքի հնարավոր կիրառմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը