Լրահոս

01.06.2015 15:36


Թուրքիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ 11 մարդ է վիրավորվել

Թուրքիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ 11 մարդ է վիրավորվել
Թուրքիայի Սամսուն քաղաքում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ 11 մարդ է վիրավորվել: «Ria.ru»-ն, հղում անելով թուրքական «Milliyet» թերթին, տեղեկացնում է, որ բախումները տեղի են ունեցել ցուցարարների միջև, ինչին միջամտել է ոստիկանությունը: Մոտ 500 մարդ փորձել է խափանել ցույցը և Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ վանկարկումներ արել ու կարգախոսներ հնչեցրել:
Ոստիկանությունը փորձել է կանխել ցուցարարների միջև բախումները, որոնց ընթացքում 11 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 4 ոստիկան: 37 քաղաքացի բերման է ենթարկվել:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը