Քաղաքական

01.06.2015 15:25


Դաչիչ. «ԼՂ հիմնախնդրի կարգավորումը՝ բացառապես խաղաղ ճանապարհով»

Դաչիչ. «ԼՂ հիմնախնդրի կարգավորումը՝ բացառապես խաղաղ ճանապարհով»

Այցով Բաքվում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է քաղաքական կամքի առկայության պարագայում:

Նա ընդգծել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, և դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի քաղաքական կամքը:

Դաչիչը վստահ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով հնարավոր է հասնել երկարատև կարգավորման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը