Քաղաքական

01.06.2015 15:18


Գ.Սահակյանի համար կարևոր չէ՝ էլէներգիան 17 դրամով կթանկանա, թե ոչ

Գ.Սահակյանի համար կարևոր չէ՝ էլէներգիան 17 դրամով կթանկանա, թե ոչ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար կարևոր չէ՝ էլեկտրաէներգիան 17 դրամով կթանկանա, թե ընդհանրապես չի թանկանա։ Այս մասին նա այսօր ասել է լրագրողներին՝ ընդգծելով, որ կարևորը՝ այդ որոշումը համոզիչ լինի հասարակության համար:

Նա նաև պնդել է, որ ՀԷՑ–ը պայմաններ չի թելադրում Հայաստանին. պարզապես «բիզնես է, որն իրականացվում է»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ պետք է շարքային քաղաքացին իր գրպանից վճարի ՀԷՑ-ի ճոխությունների համար, Գ.Սահակյանը պատասխանել է.

Որևէ ծախս չկա, որի համար հասարակությունը պարտավորվի վճարել: Որևէ բնակչի վճարումների հետևանքով ճոխություններ չեն եղել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը