Լրահոս

01.06.2015 21:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 29-ից հունիսի 1-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 29-ից հունիսի 1-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 54 դեպքից բացահայտվել 47-ը: Բացահայտվել է գողության` 9, խարդախության` 7, կաշառակերության` 5, յուրացման և խուլիգանության` 3-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության և խարդախության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 41-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը