Լրահոս

01.06.2015 15:39


Վրաերթ կատարած ավտոմեքենաների վարորդները դիմել են փախուստի

Վրաերթ կատարած ավտոմեքենաների վարորդները դիմել են փախուստի

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 30-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 8 Դ/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդի անձը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին՝ ժամը 16.20-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու և թողնելով դեպքի վայրը` հեռացել:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը