Տնտեսական

01.06.2015 14:35


Պաշտոնյա. «Առողջ երեխաներ կան միայն 3 մանկատներում»

Պաշտոնյա. «Առողջ երեխաներ կան միայն 3 մանկատներում»

Վերջին 10 տարիներին մուրացիկ երեխաների թիվը մեր երկրում նվազել է։ Այս մասին վստահեցնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այս հարցում Հայաստանը, տարածաշրջանի մյուս երկրների համեմատ, բարվոք վիճակում է:

Նա նաև հայտնել է, որ հատուկ խնամքի կենտրոններում գտնվող երեխաների 70%–ը հաշմանդամություն ունի, գիշերօթիկներում գերակշռում են միայնակ մայրերի երեխաները։ Հայաստանի մանկատներում գտնվող երեխաների թիվն էլ 700 է։

Առողջ երեխաներ կան միայն 3 մանկատներում՝ Գավառում, Վանաձորում և Նորքում: Շատ տխուր է վիճակագրությունը,-ասել է Գ. Գյունաշյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը