Տնտեսական

01.06.2015 13:24


Եթե ալյուրը չհարստացնեն, բռերով հաբե՞ր կխմենք

Եթե ալյուրը չհարստացնեն, բռերով հաբե՞ր կխմենք

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնել է, որ Հայաստանում ամեն տարի 700-800 երեխա արատով է ծնվում, որոնցից 150-ը` նյարդային խողովակի բացարձակ ծանր արատով։ Նրա խոսքով՝ դրա հիմնական պատճառը վիտամին B9-ի պակասն է, և դա լրացնելու միջոց Ա. Մուրադյանը տեսնում է երկաթով և ֆոլաթթվով ալյուրի հարստացման ծրագրի իրականացումը։

–Այն պետությունների քաղաքացիները, որոնք չեն գնացել այս տարբերակով, բռերով հաբեր են խմում։ Չեմ հասկանում, թե ինչու են դեմ արտահայտվում։ Սա ևս գիտություն է, և կարիք չկա հուզական ու կեղծ գիտական դաշտում քննարկումներ ծավալել և հիմնվել բիզնես մոտեցումների վրա,-հավելել է առողջապահության նախարարը,–եթե լրջագույն գիտական հիմնավորումներ բերեն, որ այս ծրագիրը վնասելու է մարդկանց, ես պարտավորվում եմ ամեն ինչ անել, որ աշխարհի 82 երկրների բնակիչները ճանաչեն իրենց այդ փրկիչներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը