Լրահոս

01.06.2015 13:00


Կատարվում է քննություն՝ պարզելու գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառները

Կատարվում է քննություն՝ պարզելու գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավանի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով 55-ամյա քաղաքացու մահվան դեպքի առթիվ:

2015 թվականի մայիսի 30-ին` ժամը 23:45-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի 8/10 հասցեում գործող և «Դրայվ -2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ պայթել է գազաբալոնը, որի հետևանքով նույն ընկերության պահակ, 55-ամյա Գ. Սիմոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (տեխնիկայի անվտանգության եւ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, ինչն առաջացրել է մարդու մահ)։

Կատարվում է նախաքննություն, նշանակվել են փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում` պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը