Լրահոս

01.06.2015 12:57


Ֆրանսիացի նկարիչ Ժակ Սերժեֆֆի աշխատանքները՝ Ճարտարապետության ազգային թանգարանում

Ֆրանսիացի նկարիչ Ժակ Սերժեֆֆի աշխատանքները՝ Ճարտարապետության ազգային թանգարանում

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ում (Կառավարական տուն 3,) հունիսի 1-ին, ժամը 18-ին կկայանա ֆրանսիացի հայտնի նկարիչ և քանդակագործ Ժակ Սերժեֆֆի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացումը:

Ռուսական արմատներով ֆրանսիացի գեղանկարիչ Ժակ Սերժեֆֆն ինքնատիպ արվեստագետ է՝ նույնքան ինքնատիպ ստեղծագործություններով...

Ծնվել է 1930թ. Կալվադոս դեպարտամենտում: Ուսանել է Փարիզի գեղարվեստի դպրոցում, նաև՝ Բուրժ քաղաքի Արվեստի ազգային դպրոցում: 1955-1957թթ. աշխատել է Ռոդենի և Բուրդելի աշակերտ՝ ֆրանսիացի նկարիչ Անրի Շառլիեի հետ: Հեղինակ է ավելի քան հարյուր քանդակների և կտավների:

Հայաստան կատարած այցելություններից հետո վերադառնալով Ֆրանսիա, նա հիացմունքն առ Հայաստան վերարտադրել է իր պատկեր-ապրումների միջոցով՝ կտավին հանձնելով Զվարթնոցը, Նորավանքը, Տաթևը, հայկական խաչքարերը…

Ցուցահանդեսի ընթացքում, որը բաց կլինի մեկ ամիս, ներկայացված կլինեն հեղինակի՝ հիմնականում գեղանկարչական աշխատանքները:

Հավելենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է հայ-ֆրանս-ռուսական ծրագրի շրջանակներում:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը