Աշխարհ

01.06.2015 19:08


Բասկետբոլիստները պահանջում են օրինականացնել մարիխուանան

Բասկետբոլիստները պահանջում են օրինականացնել մարիխուանան

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի խաղացողները պահանջում են հանել մարիխուանան արգելված թմրամիջոցների ցանկից։ Ինչպես գրում է «CBS Sports»–ը, անանուն հարցմանը մասնակցած 10 բասկետբոլիստները կողմ են արտահայտվել բժշկական մարիխուանայի օրինականացմանը։

«Ինչպե՞ս կարելի է երիտասարդին արգելել մարիխուանայի օգտագործումը, եթե նա դեղատոմս ունի։ Խաղացողները պետք է դեղամիջոցներից օգտվելու իրավունք ունենան»,–հայտարարել է բասկետբոլիստներից մեկը։

Նշենք, որ ԱՄՆ մի քանի նահանգներում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումը բժշկական նկատառումներով։

«ԲԱԱ–ն չպետք է դա պրոպագանդի, բայց ես խնդիր չեմ տեսնում այն բանում, որ խաղացողը մարիխուանա օգտագործի դեղատոմսով»,–ասել է մեկ այլ խաղացող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը