Լրահոս

01.06.2015 11:25


Արցախում մեկնարկում են միասնական քննությունները

Արցախում մեկնարկում են միասնական քննությունները

Այս ուսումնական տարվա 1255 շրջանավարտներից միասնական քննություններին հայտագրվել է 803 դիմորդ, որը կազմում է շրջանավարտների ընդհանուր թվի 64 տոկոսը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ ԿԳ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը՝ մանրամասնելով, որ ըստ առարկանների՝ ամենաշատ դիմորդներ հայտագրվել են հայոց լեզու և հայ գրականություն առարկայից՝ 528 հոգի, իսկ ամենաքիչ թվով հայտագրումներ են եղել ընդհանուր պատմություն առարկայից՝ 16 դիմորդ:

Նախորդ ուսումնական տարվա դիմորդների թվի հետ համեմատության համատեքստում ԳԹԿ տնօրենը հիշեցրել է, որ անցյալ տարվա 1117 շրջանավարտից միասնական քննություններին հայտագրվել է 760 դիմորդ, որը կազմում էր շրջանավարտների ընդհանուր թվի 68 տոկոսը:

Հայտնի են նաև միասնական քննությունների անցկացման ժամանակացույցն ու քննակենտրոնները: Ինչպես հայտնել է ԳԹԿ տնօրեն Յու. Քարամյանը, միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ին՝ կենսաբանությունն և աշխարհագրություն առարկաներից, հունիսի 5-ին՝ հայոց լեզու և հայ գրականություն առարկաների քննությունը, հունիսի 9-ին՝ ֆիզիկայից, հունիսի 12-ին՝ անգլերենից, հունիսի 16-ին՝ մաթեմատիկայից և հունիսի 19-ին՝ հայոց պատմություն, քիմիա առարկաներից։ Հունիսի 23-ին ռուսաց լեզվի քննությամբ էլ կավարտվեն միասնական քննությունները:

ԳԹԿ տնօրենի հաղորդմամբ՝ միասնական քննությունները կանցկացվեն 6 քննական կենտրոններում՝ Արցախի պետական բուհում, Գրիգոր Նարեկացի համալսարանում, Ստեփանակերտի N 1,2,7 և 11 դպրոցներում:

Մանրամասները՝ «Արցախպրես»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը