ՔԿ–ն տեսագրություն ունի Նեմցովի գործով դերակատարների վերաբերյալ
Քննչական կոմիտեի ենթակայության տակ է հայտնվել մի տեսանյութ, որում արձանագրված են ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով բոլոր դերակատարները։ Ինչպես գրում է «Ռոսբալտ»–ը, տեսագրությունն արվել է փետրվարի 28–ին և մարտի 1–ին՝օդանավակայանում տեղադրված տեսանկարահանող սարքերով։
Առաջին կադրերից երևում է՝ ինչպես են Անզոր Գուբաշևը և Բիսլան Շավանովը ժամանում օդանավակայան, ապա մայրաքաղաքից միասին մեկնում Գրոզնի։ Հաջորդ օրը տեսախցիկներն արձանագրել են օդանավակայան երեք անձի ժամանումը՝ Ռուսլան Հերեմեևի, Զաուր Դադաևի և Ռուսլան Մուհուդինովի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զաուր Դադաևի պաշտպանը հերքել է նրա տանը Մակարով տեսակի ատրճանակի հայտնաբերման մասին տեղեկատվությունը։
ՔԿ–ն տեսագրություն ունի Նեմցովի գործով դերակատարների վերաբերյալ
Քննչական կոմիտեի ենթակայության տակ է հայտնվել մի տեսանյութ, որում արձանագրված են ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով բոլոր դերակատարները։ Ինչպես գրում է «Ռոսբալտ»–ը, տեսագրությունն արվել է փետրվարի 28–ին և մարտի 1–ին՝ օդանավակայանում տեղադրված տեսանկարահանող սարքերով։

7or.am