Լրահոս

31.05.2015 19:31


Գյումրիում Volkswagen Vento-ի մեջ հայտնաբերվել է հրազենից մահացած 28-ամյա երիտասարդի դի

Գյումրիում Volkswagen Vento-ի մեջ հայտնաբերվել է հրազենից մահացած 28-ամյա երիտասարդի դի

Այսօր` մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Կեսօրին Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 2/1 շենքի հետնամասում կառուցված ավտոտնակների մոտ ավտոմեքենա է կայանված, որի մեջ կա տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տարածքում հայտնաբերել են Volkswagen Vento մակնիշի 27 ՕՍ 618 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ էլ Գյումրի քաղաքի բնակիչ 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանի դին` հրազենային վնասվածքով: Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև Մակարով տեսակի ատրճանակ:

Ըստ նախնական տեղեկությունների, տեղի ունեցածն ինքնասպանություն է և դա հերքելու կամ հաստատելու համար քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական, հետքաբանական, ձգաբանական, մատնադրոշմային:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Գյումրի քաղաքի Տնակ 144 հասցեի բնակիչ 31-ամյա Մովսես Հարությունյանի անվամբ:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը