ԵԽԽՎ–ում ԼՂ հարցով զեկուցող բրիտանացին Թուրքիայի քաղաքացիություն է ստացել
«Daily Sabah»–ի տեղեկացմամբ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Մեծ Բրիտանիայի նախկին պատգամավոր Ռոբերթ Ուոլթերը Թուրքիայի քաղաքացիություն է ստացել։ Նշվում է, որ նույնականացման քարտը նրան Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանձնել է Լոնդոնում Թուրքիայի դեսպանատանը կայացած արարողության ժամանակ։
Իր շնորհակալական խոսքում Ուոլթերն ասել է, որ անհամբեր սպասում է թրքուհի կնոջ հետ Թուրքիայում ժամանակ անցկացնելուն։
Ուոլթերը ԵԽԽՎ-ում Անգլիայի պատվիրակության անդամ էր 2007-ից, որտեղ ակտիվորեն աշխատում էր Ադրբեջանի օգտին։ 2014թ․ հոկտեմբերին նա պատրաստեց ԵԽԽՎ-ում «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» զեկույցը։ Ադրբեջանցի լոբբիստը զեկուցող ընտրվեց 35 կողմ, 32 դեմ և 3 անվավեր ձայներով։ Ուոլթերի ծառայություններն Ադրբեջանին բազմաթիվ են։ Նա «Ադրբեջանի պահպանողական բարեկամներ» խմբի անդամ է և ակտիվորեն պրոպագանդում է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև առևտրային կապերը։ Ուոլթերը ԵԽԽՎ-ում տապալեց Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը, նաև նրա ջանքերով 2013թ․ Ադրբեջանի նախագահական ընտրությունները գնահատվեցին «ազատ, անկախ և թափանցիկ», որոնք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որակել էր ոչ ժողովրդավարական։
ԵԽԽՎ–ում ԼՂ հարցով զեկուցող բրիտանացին Թուրքիայի քաղաքացիություն է ստացել
«Daily Sabah»–ի տեղեկացմամբ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Մեծ Բրիտանիայի նախկին պատգամավոր Ռոբերթ Ուոլթերը Թուրքիայի քաղաքացիություն է ստացել։ Նշվում է, որ նույնականացման քարտը նրան Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանձնել է Լոնդոնում Թուրքիայի դեսպանատանը կայացած արարողության ժամանակ։
Իր շնորհակալական խոսքում Ուոլթերն ասել է, որ անհամբեր սպասում է թրքուհի կնոջ հետ Թուրքիայում ժամանակ անցկացնելուն։
Ուոլթերը ԵԽԽՎ-ում Անգլիայի պատվիրակության անդամ էր 2007-ից, որտեղ ակտիվորեն աշխատում էր Ադրբեջանի օգտին։ 2014թ․ հոկտեմբերին նա պատրաստեց ԵԽԽՎ-ում «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» զեկույցը։ Ադրբեջանցի լոբբիստը զեկուցող ընտրվեց 35 կողմ, 32 դեմ և 3 անվավեր ձայներով։
Ուոլթերի ծառայություններն Ադրբեջանին բազմաթիվ են։ Նա «Ադրբեջանի պահպանողական բարեկամներ» խմբի անդամ է և ակտիվորեն պրոպագանդում է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև առևտրային կապերը։ Ուոլթերը ԵԽԽՎ-ում տապալեց Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը, նաև նրա ջանքերով 2013թ․ Ադրբեջանի նախագահական ընտրությունները գնահատվեցին «ազատ, անկախ և թափանցիկ», որոնք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որակել էր ոչ ժողովրդավարական։
7or.am