Լրահոս

30.05.2015 13:38


«Մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնության ծախսերը ֆորմալ առումով են անվճար»

«Մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնության ծախսերը ֆորմալ առումով են անվճար»

Մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնության ծախսերը պետությունն է հոգում. մինչդեռ այսօր դա լիարժեք չի կատարվում։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։

–Հաճախ ծնողները ստիպված են լինում տասնյակ հազարներ ծախսել. միայն ֆորմալ կերպով է անվճար,–ասել է Պողոսյանը։

Բանախոսը նշել է, որ վերջին ժամանակահատվածում շատ է խոսվում հատկապես մանկապարտեզներում տիրող ոչ հիգիենիկ վիճակի մասին.

–Լինելով Սննդի պետական ծառայության խորհրդի անդամ՝ նույնիսկ ինձ չհաջողվեց Սննդի պետական ծառայությունից լիարժեք ինֆորմացիա ստանալ՝ ովքե՞ր էին, վերջիվերջո, սնունդ մատակարարողները: Հասարակությունը չի կարող անտեղյակ մնալ: Մեր երկրում այս առումով անտերություն է:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, մանկաբույժ Աննա Բալայանն էլ նշել է՝ այսօր համակարգիչը, հեռուստացույցը, սխալ ընտրված խաղերն ու խաղալիքներն այն գլխավոր գործոններն են, որոնք ագրեսիա են առաջացնում երեխաների մոտ։ Ուստի ծնողը պետք է վերահսկի երեխային՝ հստակ ժամանակահատված տրամադրելով հեռուստացույցից ու համակարգչից օգտվելու համար։ Որոշ երկրներում, Բալայանի խոսքերով, համակարգչային խաղերի պատճառով երեխաները հայտնվել են վերակենդանացման բաժանմունքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը