Կարծիք

30.05.2015 13:22


Հայաստանն արդեն ապահովեց իր տեղը ֆուտբոլի աշխարհի հաջորդ առաջնության եզրափակիչ փուլում...

Հայաստանն արդեն ապահովեց իր տեղը ֆուտբոլի աշխարհի հաջորդ առաջնության եզրափակիչ փուլում...

Հայաստանի հավաքականի համար Զեպ Բլատերի վերընտրությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում հոյակապ հեռանկարներ է բացում: Նախօրեին ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին ասել էր, որ եթե Բլատերը վերընտրվի, եվրոպական թիմերը, ի նշան բողոքի, միգուցե նույնիսկ չմասնակցեն աշխարհի հաջորդ առաջնությանը: Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանն անպայման կմասնակցի, որովհետեւ եզրափակիչ փուլը 2018 թվականին հենց այդ երկրում է կայանալու: Հայաստանը, ինչպես միշտ, կհետեւի Ռուսաստանի օրինակին ու նույնպես կմասնակցի: Ու եթե մեր հավաքականը նախնական փուլում հայտնվի այնպիսի եվրոպական թիմերի հետ, որոնք կհրաժարվեն խաղալ, ուրեմն մերոնք առանց խաղալու կդառնան այդ խմբի առաջատարը, եւ պատմության մեջ առաջին անգամ դուրս կգան եզրափակիչ... Հո դե՞մ չեք...

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը