Լրահոս

30.05.2015 13:10


Նախկին ամուսինը դանակահարել է նախկին կնոջն ու քենուն

Նախկին ամուսինը դանակահարել է նախկին կնոջն ու քենուն
Երեկ՝ ժամը 16-ի սահմաններում, Սասունցի Դավիթ փողոցից «Էրեբունի» հիվանդանոց են տեղափոխվել 29 և 28 տարեկան երկու քույրեր, որոնք դանակահարվել են նրանցից մեկի նախկին ամուսնու կողմից:
«Փաստինֆո»–ն հայտնում է, որ նախկին կնոջ տուն ներխուժած տղամարդը վիճաբանության ընթացքում մի քանի անգամ դանակով հարվածել է կնոջ կրծքավանդակին, իսկ քրոջն օգնության հասած քույրը հարվածներ է ստացել ազդրի հատվածում:
Երկու կանանց հիվանդանոց են հասցրել այնպիսի վիճակում, որ նրանք ի վիճակի չեն եղել հաղորդում տալու։
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը