Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նորընտիր նախագահ Յոզեֆ Բլաթթերը քննադատել է «ատելության արշավը», որը նրա դեմ սկսել են ԵՄ ֆուտբոլի ասոցիացիաների ղեկավարները։
Ավելի վաղ ՈւեՖԱ–ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել էր, որ Եվրոպան Բլաթթերի հաղթանակի դեպքում կուսումնասիրի բոլոր հնարավոր տարբերակները` ընդհուպ մինչև համաշխարհային մրցույթներից դուրս գալը։
«Ատելությունը միայն մեկ մարդուց չի գալիս ՈւԵՖԱ–ում, այլ ողջ կազմակերպությունից։ Նրանք չեն կարող հասկանալ, որ ես դարձել եմ ՖԻՖԱ–ի ղեկավար ոչ թե երեկ, այլ 1998–ին»,–ասել է Բլաթթերը։
Պատասխանելով հարցին՝ կների՞ արդյոք նա Պլատինիին իրեն ուղղված հրաժարականի կոչերի համար, Բլաթթերն ասել է. «Ես ներում եմ բոլորին, բայց չեմ մոռանում»։
Հիշեցնենք՝ նախօրեին 79–ամյա շվեյցարացի Յոզեֆ Բլաթթերը 5–րդ անգամ վերընտրվել է ՖԻՖԱ–ի ղեկավարի պաշտոնում։ Առաջին անգամ ՖԻՖԱ–ի ղեկավարի ընտրություններն ուղեկցվել են կոռուպցոն մեծ սկանդալով։Չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ–ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել Ցյուրիխում՝ կոռուպցիայի մեղադրանքով։
Բլաթթեր. «ՈւԵՖԱ–ն ատելության արշավ է սկսել»

7or.am