Լրահոս

30.05.2015 12:36


Ինչ կատարվեց, երբ «Մերսեդես ՋԻ 500»-ի տերը նկատեց գողերին

Ինչ կատարվեց, երբ «Մերսեդես ՋԻ 500»-ի տերը նկատեց գողերին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 29-ին, ժամը 05.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 շենքի մոտ կայանված ավտոմեքենայից փորձում են գողություն կատարել:
Մեկնած օպերատիվ խումբը Մ. Խորենացու փողոցի թիվ 24 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Դ.-ին և 1991 թ. ծնված Արման Գ.-ին:
Պարզվել է, որ վերջիններս ժամը 05.20-ին Աբովյան փողոցի թիվ 3 հասցեի մոտ կայանված, Դ. Գ.-ին պատկանող «Մերսեդես ՋԻ 500» մակնիշի ավտոմեքենայից փորձել են գողություն կատարել, սակայն երբ մեքենայի տերը նկատել է՝ նրանք «Լեքսուս» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի` ընթացքում վնասելով «ՎԱԶ-2112», «Տոյոտա», «Կիա Օման», «Մերսեդես» և «Միցուբիշի ԻՈ» ավտոմեքենաները /վարորդների տվյալները պարզվում են/:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը