Աշխարհ

30.05.2015 12:07


Մերկելը կողմ է ԵՄ և ԱՄՆ միջև առևտրային համաձայնագրի արագ ստորագրմանը

Մերկելը կողմ է ԵՄ և ԱՄՆ միջև առևտրային համաձայնագրի արագ ստորագրմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավանություն է տվել առևտրի և ներդրումների ոլորտում ԵՄ և ԱՄՆ համագործակցության վերաբերյալ Տրանսատլանտյան համաձայնագրին։ Այս մասին նա ասել է «Sueddeutsche Zeitung»–ին տված հարցազրույցում։

Մերկելը հույս է հայտնել, որ համաձայնագիրը կվավերացվի մինչև 2017թ.–ն։ Բացի այդ, գերմանացի կանցլերն ընդգծել է, որ ԱՄՆ–ը Գերմանիայի կարևոր գործընկերներից է առևտրի ոլորտում։ Ավելի վաղ առևտրի հարցով եվրահանձնակատար Քարել դե Գյուխթը հայտարարել էր, որ ԱՄՆ–ը պետք է սկսի գազի և նավթի արտահանումը Եվրոպա՝ այնտեղ տիրող աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը