Բեռլուսկոնին մտադիր չէ վաճառել «Միլան»–ի բոլոր բաժնետոմսերը
«Միլան»–ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին մեկնաբանել է իտալական ֆուտբոլային այդ ակումբի բաժնետոմսերը 1 մլրդ եվրոյով թայլանդցի Բի Տեչաուբոլին վաճառելու մասին լուրերը։ Ինչպես հայտնում է «Газета.Ru»–ն, Բեռլուսկոնին զարմանք է արտահայտել. «Տեչաուբոլը պատրաստ է 1մլրդ եվրո՞ վճարել։ Լսել եմ այս մասին, բայց նա չի դիմել ինձ այդպիսի առաջարկով։ Ամեն դեպքում, բոլոր բաժնետոմսերի վաճառքը չի մտնում իմ ընտանիքի ծրագրերի մեջ։ Մենք միայն գործընկերոջ ենք փնտրում, ով կօգնի թիմին վերադառնալ ամենաբարձր մակարդակին»։

7or.am