Ֆրանսիացին գնդակահարել է համաքաղաքացուն իր սնկերը գողանալու համար
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Հարավարևելյան Ֆրանսիայում: «The Telegraph»-ի փոխանցմամբ՝ 37-ամյա Լորան Ռամբոն գնդակահարել է նախկինում մեքենաների գողության համար դատված 42-ամյա Էռնեստ Պարդոյին այն պատճառով, որ վերջինը փորձել է գողանալ Ռամբոյին պատկանող սև տրյուֆել սնկերը, որոնց մի քանի գրամի արժեքը կարող է հասնել մինչև հազար եվրոյի։
Լորան Ռամբոն դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Դատավորը սպանությունը համարել է չմտադրված: Նշվում է նաև, որ տեղի բնակիչները կարեկցել են Ռամբոյին՝ համարելով, որ նա ընդամենը պաշտպանել է իր ունեցվածքը:

7or.am