Աշխարհ

30.05.2015 15:24


«General Motors»–ը և «Subaru»–ն հետ են կանչել 435 հազ ավտոմեքենա

«General Motors»–ը և «Subaru»–ն հետ են կանչել 435 հազ ավտոմեքենա

«General Motors» և «Subaru» ավտոարտադրողները վաճառքից հետ են կանչել 435 հազ ավտոմեքենա` «Takata» ընկերության կողմից արտադրված անվտանգության բարձիկների հնարավոր պայթելու պատճառով:

Ինչպես տեղեկացնում է «NBC»-ն, անվտանգության բարձիկները փոխարինելու նպատակով «General Motors»-ը վաճառքից հանել է 2007-2008թթ. արտադրության «Chevrolet Silverado» և «GMC Sierra» մակնիշի 375 հազ մեքենա: Իսկ «Subaru»-ն ստիպված է եղել հետ կանչել 60 հազ ավտոմեքենա, որոնց շարքերում են 2004-2005թթ. արտադրության «Impreza»-ն և 2005թ. արտադրության «Saab 9-2X»-ը, որը նույնպես արտադրվում է «Subaru»-ի գործարաններում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը