Աշխարհ

30.05.2015 11:10


ՌԴ ԱԳՆ–ում Սահակաշվիլիի նշանակումը «Յումարինա»–ին նոր շունչ հաղորդելու հնարավորություն են համարում

ՌԴ ԱԳՆ–ում Սահակաշվիլիի նշանակումը «Յումարինա»–ին նոր շունչ հաղորդելու հնարավորություն են համարում

ՌԴ ԱԳՆ–ում մեկնաբանել են Միխայիլ Սահակաշվիլիին Օդեսսայի մարզի նախանգապետ նշանակելը՝ դա համարելով հնարավորություն՝ նոր շունչ հաղորդելու օդեսսական «Յումարինա»–ին։ Այս մասին հայտնում է «Газета.Ru»–ն։

«Թե չէ, 2015թ. «Յումարինա»–ն չէր անցկացվել»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ–ի տեղեկատվության վարչության պետի տեղակալ Մարիա Զախարովան։

Նշենք նաև, որ բացի այս նշանակումից՝ Սահակաշվիլին նաև Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը