Աշխարհ

30.05.2015 10:38


G7–ը կարող է քննարկել ՌԴ դեմ նոր պատժամիջոցների հարցը

G7–ը կարող է քննարկել ՌԴ դեմ նոր պատժամիջոցների հարցը

«Մեծ յոթնյակը» (G7) կարող է քննարկել ՌԴ դեմ նոր պատժամիջոցների հարցը։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։

««Մեծ յոթնյակը» բավական ներգրավված է պատժամիջոցների հետ կապված գործընթացում։ Եվ ես կարծում եմ, որ կքննարկի այդ հարցը»,–ասել է Էռնեստը ճեպազրույցի ժամանակ։

Վերջինը նշել է, որ «ՌԴ–ն արդեն զգացել է Ուկրաինայում իր գործողությունների գինը, և դեռ կշարունակի զգալ, եթե «շարունակի իրեն այդկերպ դրսևորել»։

Սպիտակ տան ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը «քանիցս խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։

Ավելի վաղ ԵՄ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել էր, որ ՌԴ–ին «Միստրալ» ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ գործարքի չեղարկման պատճառը «դրսի ճնշումն է եղել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը