Լրահոս

04.11.2009 14:51

Բժիշկների աշխատավարձը չի կրճատվի

Բժիշկների աշխատավարձը չի կրճատվի

ՀՀ 2010թ. պետական բյուջեի նախագծում առողջապահության ոլորտի հատկացումները կազմում են 55 մլրդ դրամ, որի 76%-ը կամ 42 մլրդ դրամը կուղղվի ամբուլատոր պոլիկլինիկական և հիվանդանոցային օղակներում իրականացվող առողջապահական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ազգային ժողովի առողջապահություն  հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային    հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով  2010թ. պետական բյուջեով առողջապահության ոլորտում նախատեսված ֆինանսավորումը՝ այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը։

-Ընդհանուր առմամբ, 2010 թ. ազգաբնակչության մեկ շնչի հաշվով հատկացումները կկազմեն 17100 դրամ։

Նախարարը նշել է, որ ամբուլատոր պոլիկլինիկական օղակում նախատեսվում է պահպանել բուժանձնակազմի հաշվարկային և միջին աշխատավարձի 2009թ. մակարդակը։

-Բժիշկների աշխատավարձը կազմել է 77 հազ. դրամ, իսկ միջին բուժանձնակազմինը՝ 49,3 հազ. դրամ,-ընդգծել է նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։