Լրահոս

29.05.2015 22:16


Հայտնաբերվել են շահմար և իժ տեսակի օձեր

Հայտնաբերվել են շահմար և իժ տեսակի օձեր

Մայիսի 29-ին, ժամը 16.14-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4ա հասցեում գտնվող «Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների դատախազության» շենքի 2-րդ հարկի աշխատասենյակներից մեկում նկատվել է օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***
Մայիսի 29-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17–րդ կմ-ում «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում օձ է նկատվել. որին դուրս բերելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Վազ 2121» մակնիշի 31 SL 845 պ/հ (վարորդ Ն. Հ.) ավտոմեքենայից հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը