Լրահոս

04.11.2009 14:26

Կոմունիստական կուսակցությունը ղարաբաղյան հարցում որևէ զիջման գնլուն դեմ է

Կոմունիստական կուսակցությունը ղարաբաղյան հարցում որևէ զիջման գնլուն դեմ է

-Ղարաբաղը վաղուց ինքնորոշվել է, և այսօր խոսել Ղարաբաղում որևէ զիջման մասին` ուղղակի անիմաստ է։ Զիջման գնալն անընդունելի կլինի հայ ժողովրդի համար, որովհետև մենք տվել ենք բազմաթիվ զոհեր և ապրում ենք բարդ պայմաններում՝ կապված ղարաբաղյան հարցի հետ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասել է  ՀՀ  կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղար Ռուբեն Թովմասյանը ։

Նրա խոսքերով՝ Թուրքիան, ոչ բացահայտ, բայց միշտ միջամտել է Ղարաբաղի հարցին և միշտ ադրբեջանցիներին օժանդակել է այդ հարցում, իսկ հայ-թուրքական արձանագրություններով այդ ազդեցությունն ավելի բացահայտ է դարձլ։

-Հայ-թուրքական արձանագրություններում բազմաթիվ լուրջ վտանգներ կան, այդ թվում՝ նաև Ղարաբաղի հետ կապված։ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը հետագա քայլերով ճնշում են գործադրելու ազատագրված տարածքները առաջին փուլում վերադարձնելու համար, և դա կլինի շատ կոպիտ սխալ Հայստանի իշխանոթյունների կողմից,-ասել է Ռուբեն Թովմասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։