Աշխարհ

30.05.2015 02:47


Հնդկաստանում բռնել են լրտեսության մեջ կասկածվող աղավնու

Հնդկաստանում բռնել են լրտեսության մեջ կասկածվող աղավնու

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Հնդկաստանում: Ոստիկանությունը Պակիստանի սահմանին «ձերբակալել է» աղավնու, որը կասկածվում է լրտեսության մեջ: Ինչպես տեղեկացնում է «Times of India»-ն, կասկածելի թռչնին նկատել է երեխան Պաթհանքոթից, որտեղ վայրէջք է կատարել աղավնին։ Երեխայի ուշադրությունն է գրավել թռչնի ոտքին ամրացված օղի վրա Պակիստանի պաշտոնական լեզուներից մեկով՝ ուրդուով արված գրառումը:

Նկատելով դա՝ երեխան «տարօրինակ» թռչնին տարել է ոստիկանության բաժանմունք, որտեղ հաստատել են, որ օղի վրա արված գրառումն ուրդուերեն է, ինչպես նաև առկա է հեռախոսահամար, որը պատկանում է Պակիստանի շրջաններից մեկին: Ոստիկանության աշխատողները դեռ հստակ ապացույցներ չունեն, որ աղավնուն օգտագործում էին լրտեսական նպատակներով, սակայն որոշում է կայացվել թողնել թռչնին «կալանքի տակ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը