Կարմիր ծովում երկու նոր կղզի է առաջացել (լուսանկար)
Սաուդյան Արաբիայի Աբդուլլահ թագավորի անվան գիտատեխնոլոգիական համալսարանի երկրաբանները հայտնել են, որ Կարմիր ծովում գտնվող Էզ-Զուբայր արշիպելագը համալրվել է 2 նոր կղզիով:
Ըստ «Вокруг света» պարբերականի՝ նոր կղզիների առաջացումը կապված է 2011 և 2013թթ. տեղի ունեցած հրաբխային ժայթքումների հետ, սակայն առաջացման հստակ մեխանիզմը դեռ հայտնի չէ: Նշվում է, որ Էզ-Զուբայրը, որի ամենաբարձր կետը հասնում է 191 մ-ի, իսկ ամենաերկար կղզու երկարությունը կազմում է 5 կմ, հանդիսանում է կղզիախումբ, որը նույնպես առաջացել է հրաբխային ժայթքումների արդյունքում, երբ հրահեղուկ լավան լցվում էր երկրի ընդերքում առաջացած ճաքերի մեջ:
Երկրաբանները նախատեսում են շարունակել սեյսմիկ ակտիվության հսկումը տարածաշրջանում և ավելի մանրամասն ուսումնասիրել նոր կղզիների առաջացման մեխանիզմները:

7or.am