Ամերիկուհին հանգուցյալ եղբոր դեմքով ուրիշ տղամարդու է տեսել (տեսանյութ)
Հուզիչ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ում: 2012թ. ՃՏՊ-ի հետևանքով մահացած 21–ամյա Ջոշուա Ավերսանոյի քույրը հանդիպել է մի տղամարդու, ում փոխպատվաստել են Ավերսանոյի դեմքը:
Ինչպես տեղեկացնում է «Metro»-ն, 1997թ.22-ամյա Ռիչարդ Լի Նորիսը հրացանից կրակել է սեփական գլխին: Եվ չնայած տղամարդը ողջ է մնացել՝ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա դեմքը, և այլ մարդու դեմքի փոխպատվաստման անհրաժեշտություն է առաջացել: Ավերսանոյի մահից հետո նրա ծնողները համաձայնվել են տրամադրել մահացած որդու դեմքը՝ այլ մարդու կյանքը վերադարձնելու համար:
Տարիներ անց ՃՏՊ–ի հետևանքով մահացած տղամարդու քույրը հնարավորություն է ստացել հանդիպել նրա եղբոր դեմքի նոր տիրոջ հետ: Եվ չնայած այն հանգամանքին, որ «CTV News»-ի կողմից նկարահանված սյուժեն ամբողջությամբ ցուցադրվելու է մայիսի 31-ին՝ տեսանյութի հատվածները կարելի է դիտել արդեն հիմա:
Մահացած Ավերսանոյի ծնողները հայտնել են, որ Ջոշուայի դեմքը Նորիսին փոխպատվաստելու որոշումը ճիշտ էր:
«Մեր երեխային այլևս հնարավոր չէր վերադարձնել, սակայն կար մարդ, ում մենք կարող էինք օգնել», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ջոշուայի մայրը՝ Գվեն Ավերսանոն: Նշվում է, որ դեմքի փոխպատվաստումից հետո Նորիսին հաջողվել է վերադառնալ առօրյա կյանքին, և նա ոչ միայն չի վախենում դուրս գալ տնից, այլ նաև մոդելի կարիերա է սկսել՝ չնայած այն հանգամանքին, որ ստիպված է մշտապես դեղամիջոցներ ընդունել, և նրան արգելված է արևային լոգանք ընդունել կամ երկար ժամանակ զբոսնել ցուրտ եղանակին:
Ամերիկուհին հանգուցյալ եղբոր դեմքով ուրիշ տղամարդու է տեսել (տեսանյութ)
Հուզիչ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ում: 2012թ. ՃՏՊ-ի հետևանքով մահացած 21–ամյա Ջոշուա Ավերսանոյի քույրը հանդիպել է մի տղամարդու, ում փոխպատվաստել են Ավերսանոյի դեմքը:
Ինչպես տեղեկացնում է «Metro»-ն, 1997թ. 22-ամյա Ռիչարդ Լի Նորիսը հրացանից կրակել է սեփական գլխին: Եվ չնայած տղամարդը ողջ է մնացել՝ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա դեմքը, և այլ մարդու դեմքի փոխպատվաստման անհրաժեշտություն է առաջացել: Ավերսանոյի մահից հետո նրա ծնողները համաձայնվել են տրամադրել մահացած որդու դեմքը՝ այլ մարդու կյանքը վերադարձնելու համար:

7or.am