Լրահոս

04.11.2009 14:02

Հարություն Քուշքյան. «Եթե հարևան երկրներում կա, չի բացառվում, որ դա կարող է լինել նաև մեզ մոտ»

Հարություն Քուշքյան. «Եթե հարևան երկրներում կա, չի բացառվում, որ դա կարող է լինել նաև մեզ մոտ»

-Բարեբախտաբար, մեզ մոտ խոզի գրիպի որևէ դեպք հայտնաբերված չէ,-խորհրդարանում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը՝ պատասխանելով պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետևյալ հարցին.  «Որքա՞ն է «Տամիֆլյու» դեղամիջոցի պաշարը Հայաստանում՝ խոզի գրիպի համաճարակի դեպքում պատվաստում անցկացնելու համար։ Որևէ միջոցառում ձեռնարկվո՞ւմ է այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ Հայաստան-Ուկրաինա ամենշաբաթյա օդային կապ կա, իսկ Ուկրաինայում պաշտոնապես էպիդեմիա է հայտարարված»։

-Այսօր մենք շատ ուժեղացված ռեժիմով ենք աշխատում՝ հաշվի առնելով տագնապալի իրավիճակը։ Բոլոր անցման կետերում հատուկ մասնագիտացված խմբեր են աշխատում։ Բոլոր կասկածելի կամ գանգատներ ունեցող մարդիկ առանձնացվում են, և կատարվում են անհրաժեշտ միջոցառումները։ Պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի դա կանխենք, բայց եթե հարևան երկրներում կա, չի բացառվում, որ դա կարող է լինել նաև մեզ մոտ։

Նախարարն ասել է, թե իրենք պահեստավորել են հնարավորինս մեծ քանակությամբ «Տամիֆլյու»։

-Ինչ վերաբերում է պատվաստանյութին, ապա հակասող կարծիքներ կան, որ մի դեպքում այն օգնում է, մյուս  դեպքում ավելի վատացնում է վիճակը։ Ես մինչև համոզված չլինեմ, որ դրանք անվտանգ և արդյունավետ են, չեմ կարող առաջարկել։ Պետք է 15-20 օր սպասել, ունենալ փորձարկումների արդյունքները, որից հետո կտեսնենք մեր անելիքները,-նշել է Հ. Քուշքյանը։

Առողջապահության նախարարն ասել է, որ խոզի գրիպն ախտանիշներով սեզոնային գրիպից առանձնապես չի տարբերվում ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։