Աշխարհ

29.05.2015 19:05


Իտալիայի դատարանը պարտավորեցրել է բուսակեր մորը երեխային մսով կերակրել

Իտալիայի դատարանը պարտավորեցրել է բուսակեր մորը երեխային մսով կերակրել

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել տղայի հոր բողոքից հետո։ Ինչպես գրում է «The Local»–ը, Բերգամոյի բնակչուհին բուսակերությունն ընտանիքում սկսել է «փորձարկել» դեռ 2006–ից։ Երեխայի հայրը մտածել է, որ նման սննդակարգը կարող է վնասել տղայի առողջությանը։

Նշվում է, որ հետագայում ամուսնալուծվելով կնոջից՝ նա կարող էր որդուն տանել միայն հանգստյան օրերին։ Եվ չնայած կնոջ արգելքին՝ նա տղային տանում էր «Մաքդոնալդս», պատրաստում աղանդեր, թույլ տալիս ուտել միս ու կաթնամթերք։

Մայրը սկսել է բողոքել, որ որդու մոտ հոր հետ հանդիպումներից հետո փորացավ է սկսվում։ Այդ ժամանակ հայրը դիմել է դատարանի միջնորդությանը՝ որդու օրական ուտելիքի հարցով համաձայնության գալու կնոջ հետ։

Դատարանի վճռով՝ մայրը պետք է երեխայի համար մսային ուտեստներ պատրաստի գոնե շաբաթը մեկ անգամ։ Հորն էլ արգելել են հանգստյան օրերին մսով կերակրել որդուն երկու անգամից ավելի։

Սա առաջին դեպքը չէ, երբ երեխայի սննդակարգի հարցով դատական գործ է բացվում։ Հունվարին Թուրինում երկու անչափահաս աղջիկների հորը 9 ամսով ազատազրկեցին, որը ստիպել էր երեխաներին բուսակերության անցնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը