Աշխարհ

29.05.2015 15:09


Գյուլն ու Էրդողանն այլևս ընկերներ չեն «Twitter»–ում

Գյուլն ու Էրդողանն այլևս ընկերներ չեն «Twitter»–ում

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանել է «Twitter» սոցցանցի իր ընկերների ցանկից և այլև չի հետևի նրա գրառումներին։

Ինչպես հայտնում է թուրքական «Radikal» պարբերականը, այս փաստը սոցիալական ցանցի թուրք օգտատերերին զվարճացրել է։

Թուրքական լրատվամիջոցները հիշեցնում են, որ Էրդողանի ու Գյուլի հարաբերությունները սրվել են, և նրանք հաճախ էին տարաբնույթ արտահայտություններ անում միմյանց հասցեին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը