Լրահոս

04.11.2009 13:57

Հանրապետական պատգամավորը ողջունել է Աբդուլլա Գյուլին

Հանրապետական պատգամավորը ողջունել է Աբդուլլա Գյուլին

Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանը ողջունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին.

-Որպես ԱԺ պատգամավոր՝ ուղղակի ողջունում եմ պարոն Գյուլին, որ ինքն իրականում իր քայլերով նպաստել է և նպաստում է, որպեսզի հայ-ադրբեջանական հարցի խաղաղ կարգավորումը լինի առավելագույնս արդարացի և միջազգային իրավունքի նորմային համապատասխան,- «Դուպլեքս» մամուլի ակումբում ասել է Ա. Դավթյանը։

Նրա խորին համոզմամբ՝ նաև Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը «կօգնի ղարաբաղյան հարցի կարգավորմանը», քանի որ Ադրբեջանը տեսնելով, որ Թուրքիան առանց իր կարծիքը հաշվի առնելու՝ Հայաստանի հետ հարաբերություններ է հաստատում, ի վերջո կհասկանա, որ Ադրբեջան ու Թուրքիա պետությունների շահերը տարբեր հասկացություններ են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։