Լրահոս

29.05.2015 13:38


Ոսկու հանքից գողացած հանքանյութը պետք է մշակեին և ոսկի ստանային

Ոսկու հանքից գողացած հանքանյութը պետք է մշակեին և ոսկի ստանային

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 28-ին, ժամը 02.05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել հայր և որդի` Կարեն և Վահան Ղ.-երին:
Խուզարկությամբ հոր մոտ եղած պարկում հայտնաբերվել է 1.5 կգ հանքանյութի նմանվող զանգված:
Վերջիններս բացատրություններ են տվել, որ պետք է հանքանյութը մշակեին և ոսկի ստանային:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը