Լրահոս

29.05.2015 21:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 27-ից 29-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 27-ից 29-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել 18-ը: Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 22, խուլիգանության` 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 7, խարդախության 4 և ապօրինի ծառահատման 1 դեպք: Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը