Տնտեսական

29.05.2015 12:04


Գրանցված «խոպանչիներին» նպաստից էլ կզրկեն

Գրանցված «խոպանչիներին» նպաստից էլ կզրկեն

Ինչպես հայտնի է, «Եկամտահարկի մասին» փոփոխված օրենքով առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով շինարարական, շինմոնտաժային աշխատանքներ կկատարեն ՀՀ տարածքից դուրս։

Պարզվում է, սակայն, որ հարկ վճարելուց զատ, Հայաստանում գրանցված «խոպանչիները» կզրկվեն նաև նպաստից։

Այսօր ՀՀ ԱԺ–ում 2014թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ արտագնա աշխատանքի մեկնող այն քաղաքացիները, ովքեր նաև նպաստառու են, կզրկվեն դրանից։

Ասատրյանը նշել է, որ անապահովության գնահատման համակարգում միավորների հաշվարկման ժամանակ եթե հարկային մարմիններից տեղեկատվություն է ստացվում, որ տվյալ անձն ունի ֆորմալ եկամուտ, ապա դա ազդում է նրա միավորների նվազման վրա:

–Եթե եկամուտ ունի, պարզ է՝ այդ գումարը պետք է տրվի ավելի անապահով ընտանիքների,–ասել է նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը