Աշխարհ

29.05.2015 10:32


Ընդդիմադիր ուժերը Բաքվում հանրահավաք են արել

Ընդդիմադիր ուժերը Բաքվում հանրահավաք են արել

Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության, Ազգային խորհրդի, ապա նաև «Ազգային ճակատ» կուսակցության կողմնակիցները երեկ Բաքվում հանրահավաք են կազմակերպել Ադրբեջանի Հանրապետության հիմնադիր Մամեդեմին Ռասուլզադեի հուշարձանի մոտ։

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ «contact.az»-ի փոխանցմամբ՝ հիշատակելով առաջին հանրապետության հիմնադրին՝ հանրահավաքի մասնակիցները ներկայիս իշխանություններին մեղադրել են Ռասուլզադեի գաղափարները մոռանալու, ժողովրդավարության ու արդարության նորմերից հեռանալու, ազգային հարստության շահագործման ու կոռուպցիայի համար:

Հանրահավաքների ընթացքում ելույթ ունեցողները նշել են, որ իրենց ժողովրդավար համարող իշխանություններն իրականում ավտորիտար են: Նրանց նպատակն է հարստանալը՝ դա անելով ժողովրդավարական կարգախոսների անվան տակ:

«Առկա ռեժիմն Ադրբեջանի պատմության սև բիծն է: Ժամանակավոր սև բիծը մենք կմաքրենք և երկիրը կվերադարձնենք Ռասուլզադեի արժեքներին, և այս անգամ այդ արժեքները կմնան երկար», -ասել են մասնակիցները:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը