Աշխարհ

29.05.2015 09:45


Լավրովն ու Քերրին քննարկել են ՌԴ և ԱՄՆ փոխգործակցությունն ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցում

Լավրովն ու Քերրին քննարկել են ՌԴ և ԱՄՆ փոխգործակցությունն ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցում

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Մոսկվայի և Վաշինգտոնի հնարավոր փոխգործակցությունն ուկրաինական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին նշվում է ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական կայքում։

«Քննարկվել են ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանը նպաստող ջանքերը՝ ուկրաինական կողմերի միջև կայուն երկխոսության հաստատմամբ, ինչպես նաև ռուս–ամերիկյան փոխգործակցության հնարավորությունը Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Սիրիայի և Եմենի տարածքներում տարբեր հակամարտությունների կարգավորման խթանման ուղղությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ԱՄՆ նախաձեռնությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը