ՌԴ–ում սննդամթերքը, ԵՄ երկրների համեմատ, թանկացել է 11 անգամ
Ռուսաստանում պարենային ապրանքները 2015թ. առաջին եռամսյակում թանկացել են 12,2%–ով, որը 11 անգամ ավելի մեծ է ԵՄ ցուցանիշից (1,1%)։ Նման տվյալներ է բերում Росстат–ը։
Ապրիլին սննդամթերքի գները ՌԴ–ում փոփոխություն չեն կրել, իսկ ԵՄ–ում գրանցվել է 0,4% աճ։
Росстат–ի տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանում սպառողական գների ամենամեծ աճն արձանագրվել է բանջարեղենի (27,6%) և մրգերի (26%)դեպքում, ԵՄ–ում դրանք համապատասխանաբար ավելացել են 7,6% և 2,7%–ով։
Ձկան և ծովամթերքի գները ՌԴ–ում 4 ամսում աճել են 17,3%–ով, իսկ ԵՄ երկրներում դրանք թանկացել են միջինում 0,1%–ով։
ՌԴ–ում սննդամթերքը, ԵՄ երկրների համեմատ, թանկացել է 11 անգամ
Ռուսաստանում պարենային ապրանքները 2015թ. առաջին եռամսյակում թանկացել են 12,2%–ով, որը 11 անգամ ավելի մեծ է ԵՄ ցուցանիշից (1,1%)։ Նման տվյալներ է բերում Росстат–ը։
Ապրիլին սննդամթերքի գները ՌԴ–ում փոփոխություն չեն կրել, իսկ ԵՄ–ում գրանցվել է 0,4% աճ։
Росстат–ի տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանում սպառողական գների ամենամեծ աճն արձանագրվել է բանջարեղենի (27,6%) և մրգերի (26%) դեպքում, ԵՄ–ում դրանք համապատասխանաբար ավելացել են 7,6% և 2,7%–ով։

7or.am