ԿԸՀ–ից հայտնում են, որ 2015թ. հունիսի 7-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում: Նշված համայնքներից 18-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, 12 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Մայիսի 28-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: 2015թ. հունիսի 7-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 49 քաղաքացի, որոնցից 11-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 109 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 7-ը: Արդյունքում` հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 102 թեկնածու: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 9 տեղական հասարակական կազմակերպության 372 դիտորդ:
Հունիսի 7-ին ՏԻՄ ընտրություններ՝ 32 համայնքում
ԿԸՀ–ից հայտնում են, որ 2015թ. հունիսի 7-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում: Նշված համայնքներից 18-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, 12 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Մայիսի 28-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:
2015թ. հունիսի 7-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 49 քաղաքացի, որոնցից 11-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 109 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 7-ը: Արդյունքում` հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 102 թեկնածու:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 9 տեղական հասարակական կազմակերպության 372 դիտորդ: