Բրիտանուհին երեխաների նպաստը ծախսել է պլաստիկ վիրահատությունների վրա (լուսանկարներ)
Հերթական սկանդալն է հասունացել Մեծ Բրիտանիայի Կամբրիա դքսությունում: 48-ամյա գործազուրկ Անդրեա Դալցելը պլաստիկ վիրահատությունների վրա մոտ 30 հազար դոլար է ծախսել, որը պետությունը տրամադրել է նրան՝ որպես մանկական նպաստ:
Ինչպես տեղեկացնում է «Metro»-ն, 2003–ից սկսած՝ ամեն շաբաթ պետությունը կնոջ հաշվին է փոխանցել 15 ֆունտ, որը, սակայն չի ծառայել իր նպատակին:
Նշվում է, որ վերջին վիրահատությունն Անդրեան արել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Վիրահատության արժեքը, այդ թվում՝ ավիատոմսը և հյուրանոցը, կազմել է 5,5 հազար դոլար, իսկ նախկին վիրահատության արժեքը՝ 15 հազար դոլար:
Դալցելը, ով 4 երեխայի մայր է, պատմել է, որ բավականին համեստ կյանքով է ապրում, սնվում է օրական ընդամենը մեկ անգամ: Կինը նաև պարզաբանել է, որ միտումնավոր է խնայել գումարը պլաստիկ վիրաբուժության համար:
«Ես միշտ գիտեի, որ վիրահատվելու եմ, քանի որ կնճիռները և ճերմակ մազերն ինձ համար չեն», - հայտարարել է Դալցելը:
Վիրահատությունների մասին տեղեկությունները բավականին մեծ աղմուկ են բարձրացրել Հարկատուների բրիտանական ալյանսում: Կազմակերպության գործադիր տնօրեն Ջոնաթան Իսաբին նշել է՝ նպաստները պետք է օգտագործվեն՝ որպես օգնություն ամենախոցելի մարդկանց, այլ ոչ թե դառնան պլաստիկ վիրահատությունների հիմնադրամ, և ակնհայտ է, որ Դալցելի այս քայլերը ոչ այլ ինչ են, քան չարաշահում:
Աղբյուրը նաև նշում է, որ սա առաջին անգամը չէ, երբ Անդրեայի ընտանիքը հայտնվում է ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում: Այսպես, անցած տարի Դալցելի 22-ամյա դուստր Սոֆին չի ներկայացել խորհրդակցությանը կրծքի իմպլանտներ տեղադրելու պատճառով։

7or.am