Աշխարհ

28.05.2015 19:30


Մահացել են Բրիտանիայի ամենատարեց երկվորյակները

Մահացել են Բրիտանիայի ամենատարեց երկվորյակները

Բրիտանիայում 103 տարեկան հասակում մահացել են ամենատարեց երկվորյակ քույրերը՝ Ֆլորենսն ու Գլենիսը։ Անբաժան կանայք կյանքից հեռացել են մեկ ամիս տարբերությամբ։ Նրանք մշտապես ապրել են հարևանությամբ գտնվող տներում և երբեք դուրս չեն եկել հարազատ Աբերտրիդուր գյուղի սահմաններից։

«The Telegraph»–ը հայտնում է, որ Ֆլորենսն ու Գլենիսը ծնվել են 1911թ.՝ Գեորգ V–ի թագադրման տարում, և «Տիտանիկի» խորտակվելուց 12 ամիս առաջ։

Գլենիսն ուներ մեկ դուստր, 3 թոռ և 10 ծոռ։ Ֆլորենսը՝ 3 զավակ, 9 թոռ և 12 ծոռ։

Քույրերն այնքան են սիրել իրար, որ նույնիսկ խոհանոցում լրացուցիչ դուռ էին դրել դեպի փողոց, որպեսզի ավելի հեշտ լիներ միմյանց հյուր գնալը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը