Քաղաքական

28.05.2015 14:18


Փաստաբան. «Տ. Խաչատրյանն ասել է՝ տանը պարբերաբար կանեփի սերմ են ուտում»

Փաստաբան. «Տ. Խաչատրյանն ասել է՝ տանը պարբերաբար կանեփի սերմ են ուտում»

Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Ավետիք Բուդաղյանի սպանությանը հաջորդած արյան և մազի փորձաքննություններով պարզվել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, թմրանյութ է օգտագործած եղել։

–Տիգրան Խաչատրյանը փորձել է պատճառաբանել, թե տանն իրենք պարբերաբար կանեփի սերմեր են ուտում: Բայց դատաբժիշկն ասել է, որ այդ եղանակով չէր կարող արյան մեջ թմրանյութ հայտնաբերվել,-ասել է Ալումյանը:

Փաստաբանը նաև նշել է, որ Սյունիքի մարզպետի տան մոտ հնչած կրակոցների տեսագրության կրիչը և Սուրիկ Խաչատրյանին վերաբերող հեռախոսազանգերի արձանագրությունները գործից անհետացել են.

Քննիչը դա բացատրել է իր շփոթմունքով և հոգնածությամբ։

Ինչ վերաբերում է մայիսի 12-ին Սդղի Գյոլ թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքին, Ալումյանն ընդգծել է, որ անպատժելիության մթնոլորտը Սյունիքի մարզում պարարտ հող է ստեղծում նման դեպքերի կրկնության համար:

Անմեղության կանխավարկածը փոխարինվել է անպատժելիության կանխավարկածով։ Վատ կանխատեսումներ ունեմ, որ Սյունիքում նման դեպքերն ավելի ու ավելի հաճախ են դառնալու,–ասել է նա:

Իսկ որպես իրավաբան՝ Ալումյանը տարօրինակ է համարում, որ Սյունիքի մարզպետի մեքենայի վրա այդքան կրակոցների արդյունքում որևէ մեկը չի տուժել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը