Գ. Բեգլարյան. «Բողոքում են այնպիսի վարորդներ, որոնք ունեն անձնական խնդիրներ»
Տաքսու վարորդների կողմից առաջարկներ են լինում, որոնք անընդունելի են, իրար հակասող։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարայանը:
–Բողոքում են տաքսու վարորդների մի քանի փոքրիկ խմբեր, որոնք ունեն անձնական խնդիրներ... Բողոքողների խումբն այնպիսի առաջարկներ է անում, որոնք իրագործելու դեպքում կավելացնեն վարորդների բեռը, մյուս խումբը՝ հակառակը,– ասել է Բեգլարյանը։
Նախարարի խոսքերով՝ մի խումբը հօգուտ ժողովրդի է խոսում, այսինքն՝ տաքսուց օգտվողների համար, մյուսը՝ միայն վարորդների, որոնք ընդհանրապես ոչինչ չեն ուզում վճարել։
Բանախոսի հավաստմամբ՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստվում է բոլոր տարաձայնությունները քննարկելուց հետո կայացնել բոլորին հարմար որոշում:
Նախարարը նաև նշել է, որ վարորդների բարձրաձայնած խնդիրների մեջ կան և՛ հորինված, և՛ իրական, լուծվող ու չլուծվող խնդիրներ:
Հիշեցնենք՝ ըստ տաքսիների լիցենզավորման նոր կարգի՝ 2014թ. դեկտեմբերի 25-ից մասնավոր տաքսիների դեղին համարանիշները փոխվել են սպիտակի, տաքսի ծառայություն մատուցող մասնավոր ավտոմեքենաների դիմապակիների վրա պետք է փակցված լինեն ինքնակպչուն տարբերանշաններ, լիցենզիա ստանալու համար էլ ամսական առավելագույն վճար է սահմանվել 12 հազար դրամը։

7or.am