Աշխարհ

28.05.2015 20:00


Աշխարհի ամենագեղեցիկ թխահերները (լուսանկարներ)

Աշխարհի ամենագեղեցիկ թխահերները (լուսանկարներ)

Նրանք, ովքեր պնդում են, որ աշխարհի ամենագեղեցիկ կանայք թխահերներն են, հիշեցնում են «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» մրցույթների հաղթողներին, որոնց 90%–ը սևահեր է։ Հոգեբանների համոզմամբ՝ թխահերներն ավելի կրքոտ են, կրակոտ, զգացմունքային ու անզիջում։ Ներկայացնում ենք աշխարհի ամենագեղեցիկ թխահեր կանանց՝ ըստ «Elle»–ի։

Ամերիկուհի Մեգան Ֆոքս

Հոլիվուդի ամենագրավիչ կանանցից մեկը, որին աչքերի համար ներում են ամեն ինչ՝ թե՛ դերասանական տաղանդի ակնհայտ բացակայությունը, թե՛ «բյութի թյունինգի» հանդեպ սերը։ «Չարախոսները» պնդում են, որ Մեգանն իր գեղեցկության համար պարտական է ոչ թե բնությանը, այլ պլաստիկ վիաբուժությանը։ Համենայնդեպս, դա հանճարեղ պլաստիկա է։

Իտալուհի Մոնիկա Բելուչչի

Վերջին 20 տարվա ընթացքում Մոնիկա Բելուչչին պաշտոնապես աշխարհի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսակիրն է։ Ո՛չ տարիքային թորշոմածությունը, ո՛չ քաշի տատանումները չեն նսեմացնում աշխարհն իր հմայքով նվաճած «հրակեզ» իտալուհու հրապույրը, որն արդեն 50 տարեկան է։

Հնդկուհի Այշվարիա Ռայ

Հնդկաստանի և մեր մոլորակի գեղեցկուհիներից մեկը, որը 1994–ին ստացավ «Միսս աշխարհի» թագը։ Ռայը Բոլիվուդի համար անսովոր արտաքին ունի՝ թուխ մաշկ, բաց գույնի աչքեր, նրբասլաց կառուցվածք։ Նա չկորցրեց իր երկրպագուներին անգամ ծննդաբերությունից հետո, երբ ավելացավ 30 կգ քաշով։ Հնդկուհին այսօր էլ շարունակում է մնալ Կաննի կարմիր գորգի հիմնական ու սպասված զարդերից մեկը։

Իսպանուհի Պենելոպա Քրուս

Կրակոտ իսպանուհին դասվում է վառ խառնվածք ունեցով սևահերների թվին։ Օսկարակիր դերասանուհին նախընտրում է արտաքինի հետ կապված փորձարկումներ չանել. թուխ մաշկը, դարչնագույն աչքերը և սև վարսերը դարձան նրա այցեքարտը. դերասանուհին միայն ընդգծում է բնությունից շնորհվածը։

Բրազիլուհի Ադրիանա Լիմա

«Victoria's Secret»–ի ամենահրապուրիչ հրեշտակներից մեկն իրավամբ համարվում է աշխարհի ամենացանկալի կանանցից մեկը։ Իսկական բրազիլուհիների նման արտակարգ չափերով օժտված Լիման ասես գիշատիչ լինի։

Բրիտանուհի Քեթրին Զեթա–Ջոնս

Ժամանակին Հոլիվուդի ամենաազդեցիկ տղամարդկանցից մեկը՝ Մայքլ Դուգլասը, այնպես էր կորցրել գլուխն այս կնոջ պատճառով, որ իր նախկին կնոջը հսկայական «փոխհատուցում» վճարեց՝ Քեթրինի կողքին լինելու համար։ Նրանք ամուսիններ են առ այսօր։

Մեքսիկուհի Սալմա Հայեք

Դերասանուհին, որի մասնկացությամբ ֆիլմերը հավակնում են Կաննի արմավենու ճյուղին, ամուսնացած է միլիոնատեր, մեկենաս ու կոլեկցիոներ Ֆրանսուա–Անրի Պինոյի հետ։ Սալմայի այրող գեղեցկությունը չի խամրում տարիների հետ։

Հայուհի Քիմ Քարդաշյան

Մեր ժամանակի ֆենոմենը, թիվ 1 աստղը, որը հայտնվում է նշանավոր ամսագրերի շապիկներին, նորաձևության ցուցադրությունների և աշխարհի ամենահեղինակավոր մրցույթների առաջին շարքերում։ Քիմ Քարդաշյանն է նորաձևություն մտցրել կանացի յուրահատուկ չափերի հետ կապված նոր միտումը։ Էպատաժային կերպարներով ընդգծված մարմնին է հակադրվում Քիմի զարմանալիորեն նուրբ ու գեղեցիկ դեմքը՝ համաչափ դիմագծերով։ Սև վարսեր, մուգ դարչնագույն աչքեր, երկար թարթիչներ, օվալաձև դեմք։ Բոլոր փորձերը՝ փոխելու մազերի գույնը, Քիմի համար անհաջող էին. շիկահերի կերպարում նա չի ձգել նույնիսկ մեկ ամիս. հայուհին կատարյալ է հենց մուգ վարսերով։

Չինուհի Ֆան Բինբին

Հենց այս կնոջն է ամբողջ Ասիան համարում աշխարհի ամենահմայիչ կինը։ «L'Oreal»–ի գեղեցկության «դեսպանին» իր ոչ երկրային արտաքինի համար համեմատում են ճենապակե արձանիկի հետ։

Ալսու, ռուս երգչուհի

Թաթարական ծագումով ռուս երգչուհին փառքի հասավ ամբողջ ՌԴ–ում 15 տարեկանում։ երկար տարիներ նա համարվում էր Ռուսաստանի ամենապահանջված երգչուհիներից մեկը, իսկ 2000թ. Ռուսաստանը ներկայացնելով «Եվրատեսիլում»՝ գրավեց 2–րդ տեղը։

Չնայած հոր համբավին, որը «Лукойл»–ի գլխավոր մենեջերն է՝ Ալսուն երբեք բացասական տպավորություն չի թողել հանրության վրա։ Ներկայումս երգչուհու կարիերան նրա կյանքում երկրորդ տեղում է. Ալսուն ամբողջովին նվիրվել է դուստրերի դաստիարակությանը՝ չկորցնելով իր միլիոնավոր երկրպագուներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը