Երվանդ Զախարյան. «Ես չեմ կարծում, որ հոսանքը 17 դրամով կթանկանա»
–Կան իրավիճակներ, որոնցից ելնելով՝ ստիպված ես որոշակի քայլերի դիմել, կան հարցեր, որոնք լուծում են պահանջում, եւ այդ հարցերից մեկն էլ հոսանքի թանկացումն է: Ես հասկանում եմ բոլոր ցուցարարներին, որոնք ունեն դժգոհություն. սա իսկապես սոցիալական խնդիր է, որն անհագստացնում է մեր քաղաքացիներին,- այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, «Սարդարապատի» հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նրա խոսքով՝ այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարում, և արդյունքները կլինեն 1 շաբաթից:
–Ես չեմ կարծում, որ հոսանքը 17 դրամով կթանկանա. մնացածի մասին հանձնաժողովը հայտարարություն կանի: Անձամբ ինձ էլ ցանկալի չէ հոսանքի թանկացումը,– ասաց նախարարը:
Հիշենցնենք, որ ՀԷՑ-ի հայտում հենց նման չափով թանկացում է նախատեսվում։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար:

Աղբյուրը՝ «Zham.am»